Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արարատ Միրզոյանը Աշոտ Ղուլյանի հետ քննարկել է խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանը Աշոտ Ղուլյանի հետ քննարկել է խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր
09.02.2019 | 20:11

Արցախի Ազգային ժողովում հանդիպել են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահները: Արարատ Միրզոյանը եւ Աշոտ Ղուլյանը առանձնազրույցի ընթացքում բարձր են գնահատել երկու խորհրդարանների փոխգործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել բարձրացնել որակական նոր մակարդակի: Քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր, կարեւորվել է Հայաստանի ու Արցախի խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով շարունակական հանդիպումներն ու համատեղ նիստերը, կողմերը ընդգծել են խորհրդարանների միջեւ փորձի փոխանակման կարեւորությունը, միջազգային հարթակներում ընդհանուր օրակարգի շուրջ համատեղ աշխատանքը: Այնուհետեւ հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով` ԱԺ խմբակցությունների եւ հանձնաժողովների ղեկավարների ու պատգամավորների մասնակցությամբ, որի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի նախագահը պատասխանել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավորների հարցերին եւ ներկայացրել երկու խորհրդարանների միջեւ համագործակցության իր տեսլականը:


Սա ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Արարատ Միրզոյանի առաջին այցն է: Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը այցելել է նաեւ Ստեփանակերտի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտի նահատակների եւ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին, եղել է Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանում, զրուցել ուսուցիչների եւ սաների հետ:

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ